Սասուն գաւառ, հին Հայաստան,
Համբաւդ լսեց աշխարհ համայն,
Երիտասարդք են քաջազուն,
Հայոց պարծանք միայն Սասուն։
Սասուն պարարտ հովիտներով,
Պարծի ընդ միշտ իւր քաջերով,
Որք թ'եւ ուտեն կըլկըլ, կորեկ,
Խաղան ընդ սուր գիշեր, ցորեկ։
Սասուն գաւառ, անտառներով,
Պարսպապատ բարձր լեռներով,
Դիմադրեց միշտ քուրդ զօրքերուն,
Հայոց մատաղ եղաւ Սասուն։
Սասուն երկիր լեռներու մէջ,
Ա'լ արբացաւ իւր ել եւ էջ,
Քարոտ, լեռնոտ ու խորտ ու բորտ,
Սասուն բուրէ այժմ աարեան Հոտ։
Սասուն երկիր յոյժ բարելի,
Լեռներ, դաշտեր ծաղկօք են լի,
Թէեւ Թահսին քանդեց Սասուն,
Բիւր Հայք բաղձան սեւ հողերուն։
Սասուն կոտրել ետ հրաման,
Խալիֆատիպ Համիտ Սուլթան
Կանայք, մանկունք եւ արք ինկան
Իբր քաւչարար զոհ հայկական։
Ցուրտ դիակաց բարդեալ դէզ դէզ,
Եւրոպացիք եկան ի տես,
Մարտիրոսաց կարգն է Սասուն,
Արժանացաւ արբոց դասուն։
Արի Գրգօն՝ սուրբ մարտիրոս,
Ի ձոռն քրդաց ինկաւ իբր որս,
Գերի եղաւ անգութ քուրդին,
Քաջ նահատակ Հայոց ազգին։
Քաջ Գրգօի հարսն էր ՇԱՔԷՆ,
Որ ձեռք քաշած իւրեան կեանքէն,
Կամաւ ձգեց զինք լեռնէն վար՝
Նահատակուիլ Ազգին համար։
Սասնոյ բնիկք բոլոր Հայ են։
Ֆէրիգն եղաւ նոցա Կայէն․
Սասնոյ մէկ մաս կ'ըսուի Կէլի,
Արիւն թափեց զերդ Աբէլի։
Սասնոյ հարսեր գերի գացին,
Մանկունք զօրաց ձեռք մնացին,
Սրոյ ճարակ եղաւ Սասուն,
Գիւղեր, արտեր, այգիք հասուն։
Թէեւ ինկաւ անզէն, անոք,
Առ Սուլթան չետ բնաւ բողոք․
Գետի նման հոսող արիւն,
Գետէն բողոք ետ Աստուծոյն։
Թէեւ ինկար, ո՜վ վեհ ՍԱՍՈՒՆ,
Բայց դաս տուիր գերեալ Հայուն,
Թէ սուր ընդ սուր, բուռն ընդ բռան՝
Բախմամբ արեւ ծագի մեր տան։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)
Այս երգի մեջ հատկանշական է, որ կա երկու անուններ որոնք ամբողջությամբ մեծատառերով են գրված։
Վերջում Սասուն գավառի անունը կարելի է հեշտ բացատրել, սակայն Շաքեի անունը մեծատառ գրելն է հետաքրքիր, այն ցուց է տալիս, թէ ինչ բարձր հարգանքի է նա արժանացել։
Ի դեպ Գրգօն, նույն ինքը Շենիկի Գրգոն է՝ Գրիգոր Մովսիսյան, ծնված Սասունի Շենիկ գյուղում։