փակել փակել

Ախչի արի ․․․

Խոսք: Միսկին-Բուրջի
Երաժշտություն: Միսկին-Բուրջի
Ախչի, արի մի պաչ տուր, ջանիդ մատաղ,
Ես մեռնում եմ, քեզ ու քու նանիդ մատաղ,
Մատներումըդ ոսկի մատանիդ մատաղ,
Նախշ ես անում, քյարգյահով բանիդ մատաղ,
Կարմիր սուրաթ, սպիտակ գյուլ ջանիդ մատաղ։

Լավությունը լավ կըլի աշխարհումս,
Քեզնից ավել՝ էլ ճար չունիմ ճարումս,
Թե մարալ ես, եկ ման արի սարումս,
Ես կանգնած եմ իմ տված իրղարումս,
Հարսանիքդ կու նստի էս տարումս,
Ծըծիդ վըրա կախած նշանիդ մատաղ։

Աշխարհումս չի ճարվիլ քու դոլիցը,
Թեկուզ բերեն Հինդ ու Ստամբոլիցը,
Խելքս գնաց՝ դուրս եկար էն դոլիցը,
Կաքավի պես ձայն ես տալիս քոլիցը,
Ջեյրանի պես տեսա եկար չոլիցը,
Անուշ խոսա, ճարտար բերանիդ մատաղ։

Ես քեզ համար թաղված եմ մեռածի պես,
Գիշեր-ցերեկ հալվում եմ շաղվածի պես,
Խելքս կտրվել ա ջրի մաղվածի պես,
Ջիգյարս էլավ նարինի աղվածի պես,
Նարգիզ, սուսան, սմբուլ ես քաղվածի պես,
Բեր հոտ առնեմ վարդ ու ռեհանիդ մատաղ։

էշխի բանը խոմ գիտես ինչպե՞ս կուլի,
Մինչև մուրազին հասնիլը կես կուլի,
Թե պաչ չի տաս Թեհրանն ինձմեն դես կուլի,
Երկնքի մալաքները քեզ պես կուլի,
Ապա տեսնեմ ո՞ւմ հագածն էդպես կուլի,
Կարմիր շապիկիդ, կանաչ մինթանիդ մատագ։

Թե բյուլբյուլ ես, ինչի՞ չես բաղումը,
Կարմիր վարդ ես, ելած յարփաղումր,
Լուսնյակ ես չարխի մաղալլաղումը,
Շահզադի պես կանգնել ես օթաղումը,
Միսկին-Բուրջուն պահիլ մի դութսաղումը,
Թամբահ արա, թող դիվանիդ մատաղ։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)