փակել փակել

Այրիին ողբը

Խոսք:
Երաժշտություն:
Արշալոյսը նորէն բացւաւ
Ամպու զամպէն ձօն կուգայ,
Ալ ձին քրտնած ներս ինկաւ․
Ա՜խ իմ եարը տուն չեկաւ։

Լոյսը բացւաւ դուռը բացւաւ
Ալ ձին քրտնած ներս ինկաւ,
Սիրուն կուրծքին վերք ստացած
Արիւնթաթախ ներս ինկաւ։

Ա՜խ սիրուն ձի դու ինձ ասա,
Ո՞ր տեղ թողիր իմ եարը,
Ո՞ր ձորի մէջ ո՞ր քարի տակ,
Անտէր թողիր իմ եարը։

Ամպեր եկան մութը պատեց,
Մինակ նստած կուլամ ես,
Սիրելիիս՝ կորած եարիս՝
Սուգ ու շիվան կ'անեմ ես։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)