փակել փակել

Չեմ մոռանա

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Ա․ Հարությունյան
Այս մով այգում քո շուրթերից
Մի օր սիրո երգ էր հնչում․․․
Եկել այստեղ հիմա նորից
Եվ կարոտով քեզ եմ ես կանչում։

	Բայց գիտեմ, դու էլ չես դառնա․․․
	Ես երբեք քեզ չեմ մոռանա,
	Իմ հեռու-հեռավոր։
	Ցավըս անլուռ կմնա հավետ։
		Իմ արծիվ թևավոր,
		Ա՜խ, էլ ինձ մոտ չես դառնա,
			Էլ չես գա ետ։

Դու գնացիր, դու մոռացար
Սիրո այգին, սեր ու խոստում,
Բայց սրտիս մեջ դու ես դարձյալ,
Սիրում եմ դեռ․․․ Սիրում և ատում․․․

	Բայց գիտեմ, դու էլ չես դառնա․․․
	Ես երբեք քեզ չեմ մոռանա,
	Իմ հեռու-հեռավոր։
	Ցավըս անլուռ կմնա հավետ։
		Իմ արծիվ թևավոր,
		Ա՜խ, էլ ինձ մոտ չես դառնա,
			Էլ չես գա ետ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)