Ջաղացս պատիկ-պատիկ
Խոսք: Հրաչյա Հովհաննիսյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ջաղացս պատիկ-պատիկ,
Աչքերը նռան հատիկ.
Ամեն քեզի տեսնելիս
Հա՛մ համբարձում, հա՛մ զատիկ։
Ջաղացս մանի-մանի,
Անուշ քունս կտանի,
Իմ յարը հանդում, չոլում,
Իմ քունը ո՞նց կտանի։
Ջաղացս ման եմ տվել,
Սիրել եմ, ջան եմ տվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր պայման եմ տվել։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)
Շնորհակալություն Ռուզան Խաչատրյանին, տեքստի հեղինակին ճշտելու համար։