Թամամ աշխարհքումն չկա մին, աննման ջան, քեզի պես,
Ճակատն մեյտան քեզի պես,
Ունքերն քյաման, քեզի պես,
Աչքերն մաստան, քեզի պես,
Պռոշն մարջան, քեզի պես,
Սուրահի կյարդան, քեզի պես,
Կինն ո՞նց է կարող ծնանիլ մարալ ու ջեյրան քեզի պես,
Քեզ տեսանողն ասում է․ սա հողեղեն չի, հրեշտակ է,
Կերպարանքն արեգակ է,
Հար թուշն մին լուսնյակ է,
Աչքերն վառած ճրագ է,
Լեզուն դժոխքի կրակ է,
Բուխաղն մեղր ու կարագ է,
Որքան վարավուրդ եմ անում՝ չկա էլ ինսան քեզի պես։
Երսիդ մտիկ անողն ասում է․ քաշած պատկեր ես,
Ոտից գլուխդ դիփ սեր ես,
Ամեն բանից գեր՛ի վեր ես,
Իմաստալից գլխի տեր ես,
Արարիչըդ թե կու սիրես,
Սխալմունքս պիտի ներես,
Որ կամենում եմ ասելն՝ չկա մեհրիբան քեզի պես։
Ինչ տեղով որ անցանում ես, ասում են․ յարաբ՝ սա ո՞վ է,
Հանդերձն դիփ կարմիր մով է,
Երեսն մախմարի խով է,
Հանդարտությունով մին ծով է,
Բերան պիտում է՝ որ գովե,
Անպատմելի շնորհքով է,
Կենացս մեջն չեմ տեսած սուլթան ու խաղան քեզի պես։
Գեղեցկություն բաժանողից շատ փայ ստանողն դու ես,
Միշտ ուրախանողն դու ես,
Ամակ իմանողն դու ես,
Դատաստան անողն դու ես,
Մարդո ջան առնողն դու ես,
Սեյադ սպանողն դու ես,
Քյամանդարների միջումն չկա մին որսկան քեզի պես։