փակել փակել

Մոտս է հարկավոր

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Էլի միտքս եկան հայոց քաջերը,
Այսօր քաջ Վարդանը մոտս է հարկավոր.
Ձեռքերն առած ուրախության խաչերը,
Հայոց խրախճանը մոտս է հարկավոր։

Արտաշեսն էր հայոց մեծ սարի նման,
Նա անմաշ սիրտ ուներ լեռ քարի նման.
Հերձող թշնամյաց ոչխարի նման,
Անվախ Գայլ Վահանը մոտս է հարկավոր։

Ջիվան, կանչե քաջ Վարդանը, Սմբատը,
Գովե նրանց անբիծ ու սուրբ հավատը.
Պարթև Արշակ և Վաղարշակ, Տրդատը,
Երվանդյան Տիգրանը մոտս է հարկավոր։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)