փակել փակել

Քելե Սաթո

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Քելե՛, Սաթո՛ ջան, քելե,
Նազ է քու քելքը,
Շատ սիրուն ես, յարո՛ ջան,
Տարար իմ խելքը։
	Քելե՛, Սաթո՛, քելե՛,
	Ի՞նչ նազ ես անում,
	Ոսկեթել մազերով
	Փարվազ ես անում։

Սաթոն սարեն կուգա,
Շալկինը ժախ է,
Ոսկեթել մազերը,
Թիկունքեն կախ է։
	Քելե՛, Սաթո՛, քելե՛,
	Ի՞նչ նազ ես անում,
	Ոսկեթել մազերով
	Փարվազ ես անում։

Սաթոն էկավ, կայնավ
Մեր սարի դոշը,
Մեղրել էր կարագը,
Փաթթել էր լոշը։
	Քելե՛, Սաթո՛, քելե՛,
	Ի՞նչ նազ ես անում,
	Ոսկեթել մազերով
	Փարվազ ես անում։

Քելե՛, Սաթո՛ ջան, քելե՛,
Խռով մի՛ մնա,
Աշխարհը մեռնել կա,
Մեզ էլ չի մնա։
	Քելե՛, Սաթո՛, քելե՛,
	Ի՞նչ նազ ես անում,
	Ոսկեթել մազերով
	Փարվազ ես անում։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)