Աղջիկ. Ալ այլուղս կորավ ձեր դուռ,
Փոթոթել է սիրտս մրմուռ,
Բախտը ինձի գցեց էս կուռ,
Ջանո՛ ջան,
Սիրուն տղա, տո՛ւր այլուղս։
Տղա. Ալ այլուղդ ես չգտա,
Երդվում եմ, աստված վկա.
Ով գտել է, թող բերի տա,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն աղջիկ, քո այլուղդ։
Աղջիկ. Այլուղս յարի բաշխած էր,
Ալ աբըրշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս։
Տղա. Ջահել-ջիվան՝ սարերն ընկա,
Ցավոտ սրտիս ճար չգտա,
Քո սերն ինձի հոգի կուտա,
Ջանո՛ ջան,
Թող ինձ մնա ալ այլուղդ։
Աղջիկ. Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ մորս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորս,
Խաբար կուտան մեծ ախպորս,
Ջանո՛ ջան,
Տղա՛, տղա՛, տո՛ւր այլուղս։
Տղա. Սևո՛ւկ աղջիկ, սիպտակ հագիր,
Ա՛ռ այլուղդ, վերքս կապի՛ր,
Սիրուդ գերի՝ ինձ մի՛ տանջիր,
Ջանո՛ ջան,
էրվա՛ծ աղջիկ, ա՛ռ այլուղդ։