փակել փակել

Վայ կաքավիկ

Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Վա՜յ, կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ,
Սիրուն հավիկ։

Վա՜յ քո ճուտին,
Էն խորոտին,
Վա՜յ սգավոր
Իր մոր սրտին։

Էլ չես կարդում
Հանդ ու արտում,
Մեր սարերից
Կերթաս տրտում։

Վա՜յ, կաքավիկ,
Սև կաքավիկ,
Վա՜յ իմ կորած
Սիրուն հավիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)