փակել փակել

Կռունկներ

Խոսք: Լ․ Կուկսոյ; Յուրի Նիկալին
Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան
Կռունկները, տես, ճախրում են իմ վերև դարձյալ
Եվ գրկում են վեհ երկինքը մեր երկրում պայծառ,
Թող ելնեն նրանք լազուրը պարզ ու քնքշագին,
Թող պատմեն հեռու երկրում այն՝ իմ երկրի մասին։
Իմ երկրի մասին ուղում եմ ես երգել անքուն,
Որտեղ միշտ էլ աղմկում է լեռնային Զանգուն,
Որտեղ միշտ խաղաղ ծփում է լիճը Սևանա,
Ուր ելնում է հեքիաթի պես Երևանն ահա։

	Կռունկներ, կռունկներ․
	Զիլ հնչում է իմ երգն ահա,
	Կռունկներ, կռունկներ,
	Ձեզ է երգն այդ ձգտում հիմա։
	Բայց հեռու ճամփեքին
	Լավ եզերք չեք գտնի
	Երկրից Հայաստան։

Ես սիրում եմ, երբ դաշտերը ցողով են բացվում,
Երբ երգում են սուլոցները, հեռուն տարածվում,
Եվ զարթնում են լուսայգի հետ գյուղեր, քաղաքներ,
Խոյանում է աշխատանքը խաղաղ, աներեր։
Դաշտերում մեր՝ ձյունի պես բամբակն է, բացվում,
Բաղերի մեջ աննման մեր խաղողն է հասնում,
Ծիծաղում են ամեն կողմից արտերն անքանակ,
Մեր գարունն է բացվում Կրեմլի պայծառ աստղի տակ։

	Կռունկներ, կռունկներ․
	Զիլ հնչում է իմ երգն ահա,
	Կռունկներ, կռունկներ,
	Ձեզ է երգն այդ ձգտում հիմա։
	Բայց հեռու ճամփեքին
	Լավ եզերք չեք գտնի
	Երկրից Հայաստան։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


Թարգմ․՝ Թ․ Դեմուրյան