Գարուն բացվեց մեր նոր աշխարհին,
Արև շողաց հայոց սարերին,
Արտերը մեր ծովեր են կանաչ՝
Անուշ երգով փռված մեր առաջ։
Հավետ թող հնչի ջահելության երգը զվարթ,
Մեր տոնին թող կանչի խաղաղության երգը հպարտ։
Մենք միշտ հաղթող, մենք միշտ փրկարար,
Լույսերը մեր վառվում են անմար.
Փարոսն ենք մենք ամբողջ աշխարհի,
Կամքով՝ տոկուն, հոգով՝ քաջարի։
Մեր դեմ կյանքի պայծառ առավոտ,
Սրտերը մեր ազատ, արևոտ,
Եռանդը մեր գետի պես վարար,
Մենք միշտ կերտող, մենք միշտ շինարար։
Հավետ թող հնչի ջահելության երգը զվարթ,
Մեր տոնին թող կանչի խաղաղության երգը հպարտ։