Առավոտյան արշալույսին, յա՜ր, քեզի տեսա երազով,
Երգում էի էշխիդ երգը քաղցր ձայնով, ոսկե սազով․
Ման կուգայիր, իմ պատվական, անմահ դրախտում փարվազով,
Ինձ որ տեսար, դու աննման յար, դեպի ինձ եկար վազով։
Ասի՝ արի,
Կարոտս տուր,
Ծարավ եմ, ջո՛ւր,
Տո՛, Սասնա ծուռ,
Իմ անջիգյար յար։
Ասի՝ նազելիս, սիրելիս, ալ ես հագել ու զարդարվել․
Ասավ՝ սիրուն ջան, իմ հոգիս, քեզանով եմ մխիթարվել․
Ասի՝ իմ թառլան Էլինար, ո՞ւր ես գնում դու հազրվել,
Ասավ՝ Շահեն, քեզ եմ գալիս ես Բինգյոլից մայր Արազով։
Ասի՝ արի,
Կարոտս տուր,
Ծարավ եմ, ջո՛ւր,
Տո՚, Սասնա ծուռ,
Իմ անջիգյար յար։