փակել փակել

Քաղվոր աղջիկ

Խոսք: Վ․ Հովսեփյան
Երաժշտություն: Վ․ Հովսեփյան
Սիրտս լի է քո ծով սիրով,
Ծով այտերի քաղվոր աղջիկ,
Ինձ այրել ես քո վառ հրով,
Հով արտերի քաղվոր աղջիկ։

	Քաղվոր աղջիկ, սարվոր աղջիկ,
	Հով սարերի սովոր աղջիկ։

Քո եռանդուն աշխատանքով
Սիրտս ես լցնում երգով, աղջիկ,
Հնձում ես դու հասկերը ծով,
Հանդը լցնում բերքով, աղջիկ։

	Քաղվոր աղջիկ, սարվոր աղջիկ,
	Հով սարերի սովոր աղջիկ։

Դու եղնիկ ես տեսքով հպարտ,
Ես էլ մի քաջ որսորդ, աղջիկ,
Ես մի սոխակ, դու կոկոն վարդ,
Ծով արտերի քաղվոր աղջիկ։

	Քաղվոր աղջիկ, սարվոր աղջիկ,
	Հով սարերի սովոր աղջիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)