Աղջի Մարան
Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Աղջի՛ Մարան, յարիդ տարան,
Սև աչերդ թացվել է,
Արի գնանք սարը սեյրան,
Տես, գարունը բացվել է։
Յար տանողի տունը վերան,
Սրտիդ դուռը գոցվել է,
Սիրուց էրված վարդի վրա
Բլբուլն էլ շատ լացել է։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)