փակել փակել

Սիրուն հավ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Քաջ արծվի ճուտեր մինչև չօգնեն քեզ,
Դու ուրուրից ազատվիլ չես, սիրուն հավ,
Դեռ շատ կտրորեն անձդ կով ու եզ,
Քանի որ դու խրատվիլ չես, սիրուն հավ։

Խորամանկ աղվեսին դու մի հավատալ,
Կուզե խլել բույնդ և քեզի կուլ տալ,
Կռունկներու թևով թռչելով սխալ,
Նրանց շարքում հաստատվիլ չես, սիրուն հավ։

Մի թռչիլ, վար կընկնիս, թևեր չճարած,
Կմտնվես վանդակը ոտքիդ չանդ կարած,
Ճուտերուդ թևերուն ասեղ չշարած,
Իբրև թռչուն նկատվիլ չես, սիրոն հավ։

Ուրուրը կկորչի, բայց դու կմնաս,
Լավ քուռնիկ կկապես, շատ կգիրանաս,
Հավկիթ կածես ձագերով կբազմանաս,
Թե քու բնից անջատվիլ չես, սիրուն հավ։

Ջիվան, ցուրտը կանցնի, գարուն կուգա նոր,
Կծաղկեն սարերը, ամբողջ դաշտ ու ձոր,
Կուգա ժամը, կլինիս դու էլ բախտավոր,
Էլ քո բախտից գանգատվիլ չես, սիրուն հավ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)