փակել փակել

Ստեփանավան

Խոսք: Մ․ Հարությունյան
Երաժշտություն: Կ․ Զաքարյան
Կանգնել ես դու սարերն ի վեր,
Ողջո՛ւյն մեր նոր Գուգարքին,
Քեզ կյանք բերին երգերը մեր,
Երգերը մեր սրտագին։

Ծաղկի՛ր հավետ սրտով անհուն,
Գրկիդ մեջ միշտ սիրո գարուն,
Շահումյանի պայծառ անվան
Դալա՛ր պսակ, Ստեփանավա՚ն։

Քանի՜, քանի՜ ավան ու գյուղ,
Ծաղկուն աշխարհ հայրենի,
Դու նրանց մեջ մի լուսաբուխ
Քաղաք ես նոր, անվանի։

Ծաղկի՛ր հավետ սրտով անհուն,
Գրկիդ մեջ միշտ սիրո գարուն,
Շահումյանի պայծառ անվան
Դալա՛ր պսակ, Ստեփանավա՚ն։

Ամռան շոգին մարդուն կանչում,
Զով ես անում մեղմօրոր,
Ծարավ սրտին՝ զուլալ դու ջուր,
Քոնն է այս մեր երգը նոր։

Ծաղկի՛ր հավետ սրտով անհուն,
Գրկիդ մեջ միշտ սիրո գարուն,
Շահումյանի պայծառ անվան
Դալա՛ր պսակ, Ստեփանավա՚ն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)