Դուն մե կոկոռ վարդ իս, ես՝ քեզի բլբուլ,
Քեզնից հեռանամ սիրտս լալ պիտի,
Լալ ու մարջան յախերուդ շարիլ իս,
Էնդու վրեն ամբարզաու քար պիտի։
Դուն սիրունութենով Լեյլիի նման իս,
Գուզիս անուշ խոսկով իմ հոգիս հանիս,
Օսկե քամարդ մեչկեմեդ հիդ անիս,
Փարաղաթ մանգալուդ քիրման շալ պիտի։
Քու էշխըդ կրակ է, սիրտս է դաղում,
Քիզմեն, որ սեր չունիմ, ի՞փ իմ ծիծաղում,
Իս ու դուն մե բաղում, խալվաթ օթախում,
Միզ էլ էնդի է՞լ ինչ ղոում ու ղալ պիտի։
Մե ձեռիդ շուշա էր, մե ձեռիդ՝ օսկե թաս,
Ի՞նչ կուլի լքցնիս քու ձեռով, ինձ տաս,
Սեփիլ-Զաքարին հոգին առնելու գաս՝
Ի՞նչ խոսք ունե, էն սահաթին տալ պիտի։