փակել փակել

Արի համով ղուլուղ արա խալխի նօքար Սայաթ-Նովա

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Ա՛րի համով ղո՛ւլուղ արա, խա՛լխի նօքար Սա՛յաթ-Նովա․
Ամէն մարդ չի կանայ ճանգի շահով շըքար, Սա՛յաթ-Նովա․
Ով քիզի լիղի պարգիվէ, դուն տու շա՛քար, Սա՛յաթ-Նովա․
Ղա՛ստ արա՝ շուշէդ չըկոտրին, չըխըփին քար, Սա՛յաթ-Նովա։

Թէգուզ դըբրատանըն պահ տաս՝ ծեծով չի խըրատվի խիվըն․
Ինչրու անձնէն չըդուս էհայ անախտիլի էն չար դիվըն․
Բէդասլըն ասըլ չի՛ դառնայ, թօլով չի՛ սիպտակի սիվըն,
Ծուռըն փէտըն չի դըրըստի ռանդան, դո՛ւրգար Սայաթ-Նովա։

Թէգուզ իմանաս, գիդենաս աստղիրու համբարքըն սիրուն․
Անբարի գուրձըն կորած է՝ կա՛րդա Հարանց վարքըն սիրուն․
Աւիտարանի խօսքիրըն մարգարիտ է, կարգըն՝ սիրուն․
Մի՛ ածի խուզի առջիվըն լալ ու գովհար, Սա՛յաթ-Նովա։

Թէ էս կենաց փառքըն չուզիս՝ էն կենաց ալմասըն կու տան․
Թէ հոգուդ խաթիր շալ հագնիս՝ զար քաշած ատլասըն կու տան․
Թէվուր լալով զըխճում անիս՝ անմահացըն մասըն կու տան․
Խոստովանիս արած միղքըդ՝ չանիս ինքար, Սա՛յաթ-Նովա։

Վուրտիղ հարսնիք, վուրտիղըն սուգ, վուրտիղ սօյբաթ, խաղ է ըլում․
Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում․
Թէվուր հոգուդ կամքն իս անում, մարմինդ բէդամաղ է ըլում․
Վո՞ւր մէ դարդին կու դիմանաս, դուն ջըրա՛տար Սայաթ-Նովա։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)