փակել փակել

Վառող սեր

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Մոտս նստիր` մի խոսք ասա, աննմա՛ն,
Գիտե՛մ, սերս ինձնից է միշտ անբաժան,
Թե սիրում ես` սիրո վերքին դիր դարման:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստու՜ն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դու՛ն ես, դու՛ն:

Վառող սերդ սիրտս արեց մասեմաս,
Էրվում եմ ես, ծուխ չկա, որ հավատաս,
Սերդ երգեմ, երգիս ձայնին մոտս գաս:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստու՜ն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դու՛ն ես`դու՛ն:

Վշտանում եմ, երբ ինձանից գնում ես,
Գնում ես, բայց հոգուս միջին մնում ես,
Հեռվից անգամ արևի պես ժպտում ես:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստու՜ն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դու՛ն ես`դու՛ն:

Ես Աշոտն եմ, գուցե միտքդ չիմացա,
Էլ մի գնա, քաղցրությունդ իմացա,
Չես հարցնում` այսքանին ո՞նց դիմացա:
Վառող սերդ ինձ նվիրիր, իմաստու՜ն,
Ոչ ոք չունեմ, սերս միայն դու՛ն ես`դու՛ն: