փակել փակել

Վարդը բացվել ա

Խոսք: Ռաֆայել Պատկանյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Վարդը բացվել ա ծաղկոցին,
Ամպի ցողը շողա ծոցին.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Թերթիկները դուզ փռել ա,
Նազուք գլուխը ծռել ա.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Չես համբերել, վա՛րդ մայիսին,
Դուրս ես եկել դու մարտ ամսին.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Կու թառամիս, կու չորանաս,
Մինչ մայիս թե չի դիմանաս.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Դաժան քամուն չես համբերի,
Զազիր ճճվին կըլիս գերի.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Չես տեսնելու թիթեռնակին,
Ո՛չ ավետման ծիծեռնակին.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Կուգա բլբուլը թեմանեն,
Քեզ կու կանչե գերեզմանեն.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։

Կու գանգատե իր սև բախտեն,
Թե որբ մնաց կարմիր վարդեն.
	Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
	Դուստա դրախտին։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)