փակել փակել

Տրտմեցի

Խոսք: Գյուրջի-Նավե
Երաժշտություն: Գյուրջի-Նավե
Տրտմեցի ես, որ սիրեկանս չեկավ,
Իմ աչքի լույս, իմ հոգի ջանս չեկավ,
Իմ գեղեցիկ, իմ հուրի ղլմանս չեկավ,
Աղավնակերպ իմ հոգի ջանս չեկավ,
Խանդան էլած վարդ աննմանս չեկավ։

Մինչ նրա գալը ես կըմեռանեմ,
Էշխիդ միջին բեր ջիգյարս եռ անեմ,
Մուրվաթ արա, արի քեզ հետ սեր անեմ,
Ճարս էն ա՝ ինչ ասի, կու համբերանեմ,
Իմ չինարի սալբի դիվանս չեկավ։

Ումուտ դրեք, սրտիս տակին սյուն ըլնի,
Ցերեկը՝ ղարար, գիշերը քուն ըլնի,
Ջունուն չըլեմ, միտ բերածս տուն ըլնի,
Սիրտս ուզում ա տեղիցը վերան ըլնի,
Իմ հոգին, իմ դին-իմանս չեկավ։

Ճանապարհիդ արտասուքս գոլ էլավ,
Ռահմ արա, ո՛վ անիրավ, բո՛լ էլավ,
Ջունուն դառած՝ սարերն ինձի խոլ էլավ,
Անուշահոտ ծաղիկներս քոլ էլավ,
Յաղութ, զմրութ, թազա մատանս չեկավ։

Ինձ հասցրիք սիրեկանիս բարևը,
Դարդերս իրար դիպան, փոխվեց ձևը,
Ինչպես թե որ խավարում է արևը,
Ինչպես թե որ ծառը թափի տերևը,
Էնպես էլա, անմահականս չեկավ։

Գյուրջի-Նավեն ճանապարհիդ ղուլ էլավ,
Քյարամ-դադի նման էրվեց, քուլ էլավ,
Ասում են պայձառ երեսդ հուլ էլավ,
Ուրախացա, որ սիրելիս գյուլ էլավ,
Մահս տեսա, յաղութ յամանս չեկավ։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)