Մենք գալիս ենք հեռու-հեռվից
Գարնան տոնին արևավառ,
Ձեր երկիրն ենք մենք գալիս
Եղբայրաբար,
Ուր ծաղկունք է ու մայիս...
Վլտավային հագար ողջույն
Մեր Սևանից, մեր արևից,
Արձագանքն է գոռ հնչում
Մեր սարերից
Ու մեր երգում։
Պրա՜գա, դու մեր սրտում հավետ,
Պրա՜գա, մենք քեզ չենք մոռանա, Պրա՜գա,
Երգում ենք միշտ քեզ հետ,
Այդ երգն է մեր սրտերում
Եվ մի վեհ անուն՝
Պրագա և գարուն։
Հրաշքների երկիր դու վես,
Լեռներդ սեգ ու պանծալի
Երիտասարդ գարնան պես,
Երգդ արի
Երջանկությամբ, սիրով լի...
Մենք մեր երկրռւմ պիտի պատմենք
Ձեր ծաղկազարդ հողի մասին,
Մեր շուրջը՝ բարեկամներ,
Ու մենք կերգենք
Միշտ միասին...
Պրա՜գա, դու մեր սրտում հավետ,
Պրա՜գա, մենք քեզ չենք մոռանա, Պրա՜գա,
Երգում ենք միշտ քեզ հետ,
Այդ երգն է մեր սրտերում
Եվ մի վեհ անուն՝
Պրագա և գարուն։