Ով տեսել է քեզ, Թբիլիսի
Շեն պատկերը քո,
Նա կարծել է ծով ես լույսի
Մով երկնի ներքո։
Դու երգերի տուն ու պարտեզ
Սեր Սայաթ-Նովի,
Ով տեսնի քեզ, թող նա այսպես
Քեզ սրտանց գովի։
Ա՜խ, Թբիլիսի, իմ անգին,
Քեզ գովեմ երգով,
Դու գերել ես իմ հոգին
Քո սիրուն տեսքով։
Միշտ ուրախ, միշտ զվարթ,
Միշտ պայծառ, խաղաղ,
Դո՛ւ ես այդ, դո՛ւ ես այդ,
Իմ չքնա՛ղ քաղաք...
Մեջքը հենած քո հին սյունին,
Մեր Նաղաշն արի
Գովքն է ասել քո սիրունի՝
Իր սիրած յարի,
Եվ Պեպոն է դամբը ձեռքին
Ափն իջել Քուռի,
Երգը խառնել քաղցր երգիդ,
Ո՛վ չքնաղ հուրի։
Ա՜խ, Թբիլիսի, իմ անգին,
Քեզ գովեմ երգով,
Դու գերել ես իմ հոգին
Քո սիրուն տեսքով։
Միշտ ուրախ, միշտ զվարթ,
Միշտ պայծառ, խաղաղ,
Դո՛ւ ես այդ, դո՛ւ ես այդ,
Իմ չքնա՛ղ քաղաք...
Շատ սիրուններ աշխարհում կան,
Շատ չքնաղ երգեր,
Բայց իմ սրտում մի գարուն կա,
Կա անմեռ մի սեր.
Նա ծաղկում է, ո՜վ Թբիլիսի,
Քո կանաչ գրկում,
Ես այս երգն եմ աստղալույսին
Միշտ նրան երգում։
Ա՜խ, Թբիլիսի, իմ անգին,
Քեզ գովեմ երգով,
Դու գերել ես իմ հոգին
Քո սիրուն տեսքով։
Միշտ ուրախ, միշտ զվարթ,
Միշտ պայծառ, խաղաղ,
Դո՛ւ ես այդ, դո՛ւ ես այդ,
Իմ չքնա՛ղ քաղաք...