փակել փակել

Ծովի երգը

Խոսք: Հ․ Կոստանյան
Երաժշտություն: Ա․ Մայիլյան
Հարհանդ, մարմանդ
Շողշողուն ծով,
Ալիքներով
Ինձ գրկե.
Տար, գուրգուրե
Քո ցոլքերով,
Կրծքիդ վրա
Օրորե։
Դողդոջ երգը
Լուռ գիշերին
Իմ ականջին
Դու երգե,
Գեթ մի պահիկ
Վշտոտ սիրտս
Ա՜խ, հանգստի
Կարոտ է․․․

Հուշեր, հույզեր,
Երազներ վառ
Մեղմ, հեզաբար
Շրշում են.
— Սիրտս, դադարի՛ր,
Իմ անո՛ւշ սիրտ,
Ծովը երգե
Սեղմորեն։
Շողշող հեռուն՝
Մշուշ է, լույս,
Ափերն՝ անհույս,
Երազուն,
Միտքս թափառ,
Ա՜խ, ոսկեվառ,
Արև ափերն
Երազում․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)