Բուրմունք է բուրում թել-թել մազերդ,
Շափաղ է տալիս պայծառ պատկերդ,
Բուրմունքդ անուշ իմ սիրտն առավ,
Հոգիս քո շնչով սիրահար դարձավ:
Մայրդ պարտեզի շուքն է բարերար
Իսկ դու կոկոն վարդ` ես քեզ սիրահար:
Դու վառվող ճրագ` ես մի փարվանա,
Վառվում եմ, վառվում էլ չեմ դիմանա:
Դու սարի եղնիկ, իսկ ես մի որսորդ,
Դու ես ինձ խփել գարնան առովոտ:
Մայրդ պարտեզի շուքն է բարերար
Իսկ դու կոկոն վարդ` ես քեզ սիրահար:
Գուսան Աշոտիս դու ոսկի երազ,
Միշտ երգում եմ քեզ` ես և քամանչաս:
Երգերս սիրով քեզ եմ նվիրել,
Աշխարհում միայն քեզ եմ ես սիրել:
Մայրդ պարտեզի շուքն է բարերար
Իսկ դու կոկոն վարդ` ես քեզ սիրահար: