փակել փակել

Չեմ ու չեմ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
	»Խումբ«
Նա՛զ աղջիկ, նա՛զ աղջիկ, նազ մի՛ անի,
Դե՛, ելի՚, ելի՛ խաղա։

	»Աղջիկ«
Չեմ ու չեմ, չեմ ու չեմ, չեմ, չեմ ու չեմ,
Չեմ կրնա, կրնա ես խաղա.
Մազերուս, մազերուս ծանրութենեն
Չեմ կրնա, կրնա ես խաղա։

	»Խումբ«
Նազ աղջիկ, նազ աղջիկ, նազ մի անի,
Դու կրնաս, կրնաս խաղա,
Մազերդ, մազերդ դիր պատուհան,
Դու կրնաս, կրնաս խաղա։

	»Աղջիկ«
Չեմ ու չեմ, չեմ ու չեմ, չեմ, չեմ ու չեմ,
Չեմ կրնա, կրնա ես խաղա.
Օղերուս, օղերուս ծանրութենեն
Չեմ կրնա, կրնա ես խաղա։

	»Խումբ«
Նա՛զ աղջիկ, նա՛զ աղջիկ, նազ մի՛ անի,
Դու կրնաս, կրնաս խաղա,
Օղերդ, օղերդ հա՛ն, տո՛ւր մեզի,
Դու կրնաս, կրնաս խաղա.
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)