փակել փակել

Լուսնակն անուշ

Խոսք:
Երաժշտություն:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Շինականի քունն անուշ․
Ծագեց լուսնակ երկինքէն,
Հովուին սրինգ էր անուշ։

Հօտաղն եզներ կ'արածէ,
Մաճկալ պառկեր քունն անուշ,
Քաղցրիկ զեփիւռ կը շնչէ,
Ծովային հովն էր անուշ։

Դաշտեր, ձորեր ննջեր են,
Ջուրեր գլգլան, ձայն անուշ։
Թռչունները մտան բոյն,
Սոխակին ձայնն էր անուշ։

Անմահական հոտ բուրէր,
Կարմիր վարդի հոտն անուշ,
Հասուն պտղով լի ծառեր,
Որոնց տակ քունն էր անուշ։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)