Իմ երկրի վրա շողում է
Սարը Արարատ,
Եվ խաղողը մեր ժպտում է
Քաղցր, ոսկեհատ։
Փայլփլում է մեր Սևանը,
Լույս տալիս անվերջ,
Ու ծաղկում է Երևանը՝
Իմ քաղաքը պերճ։
Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար.
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան։
Քաջագործ են ջահելները,
Մեր գարունն են թանկ,
Իմաստուն են ահելները,
Փառք են ու պարծանք։
Ալվան վարդ են աղջիկները,
Սերն է իմ վկա,
Ով տեսնի հուր աչիկները,
էլ հանգիստ չկա։
Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար.
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան։
Դաշտերում ուրախ հնչում է
Երգը անսպառ,
Թասերի մեջ կարկաչում է
Գինին ոսկեվառ։
Կուռ պողպատ է մեր երկիրը,
Հողը՝ ծաղկավետ,
Աստղափայլ են երգն ու գիրը,
Ռուսիան է մեղ հետ։
Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար.
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան։