Մի կարծիր, թե ես չեմ կարող կյանքում
Քեզ կարոտ սրտիս գաղտնիքն ասել,
Հավատում եմ ես, և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչերդ սև,
Հավատում եմ ես, և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչերդ վառ ու սև։
Երբ տերևն աշնան մեր ուղին պատում,
Ու ծածկում է մեզ, շոյում թեթև,
Հավատում եմ ես, և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչերդ սև,
Հավատում եմ ես, և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչերդ վառ ու սև։
Երբ տեսնում եմ քեզ, տոն է իմ սրտում,
Եվ աշխարհն աչքիս հեքիաթ լուսե,
Հավատում եմ ես, և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչերդ սև,
Հավատում եմ ես, և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչերդ վառ ու սև։
— Երազ ու սեր,
Աչերդ սև․․․