փակել փակել

Նշանց տուր պատկերդ ․․․

Խոսք: Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան)
Երաժշտություն: Թուրինջ (Թորոս Օհանի Մարթաղյան)
Նշա՛նց տուր պատկերդ, տեսնեմ աչքերդ,
Խումար, խումար մտիկ տալիդ եմ կարոտ,
Ասի՛ր, լսի՛ր, խոսի՛ր, հարդամ ծիծաղի՛ր,
Անուշ, անուշ քո խնդալիդ եմ կարոտ։

Կերպովդ մարալ ես, դեմքովդ՝ ջեյրան,
Ով որ քեզ կու տեսնի՝ կդառնա հեյրան․
Բաղ ու բաղչի սազ ես, դո՛ւս արի սեյրան,
նազով-նուզով քու մանգալիդ եմ կարոտ։

Թեպետ հողեղեն ես, շատ աննման ես,
Անարատ փաքիսայ, դու նոր ջիվան ես,
Քաղցրաձայն բյուլբյուլ ես, կամ հազարան ես,
Կարդի՛ր, կարդի՛ր ծըլվըլալիդ եմ կարոտ։

Արի՛ ֆիքր ու ղուսան սրտներես հանենք,
Տանք քամու առաջին՝ դես ու դեն ցանենք,
Նստենք ի միասին զող ու դամ անենք,
Քա՛ղցր, քա՛ղցր քու խոսալիդ եմ կարոտ։

Եթե կուզես ամեն դարդս իմանալ,
Առանց քեզ աշխարհիս ես չեմ դիմանալ,
Խեղճ Թուրինջին մենակ մի՛ թողնիլ գնալ,
Կացի՛ր, կացի՛ր, քո մնալիդ եմ կարոտ։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)