փակել փակել

Իմ մահը

Խոսք: Պետրոս Դուրյան
Երաժշտություն:
Եթե տժգույն մահու հրեշտակ
Անհուն ժպտով մ՚իջնե իմ դեմ,
Շոգիանան ցավքս ու հոգիս
Գիտցեք որ դեռ կենդանի եմ։

Եթե սընարս իմ տիպար
Մոմ մը վըտիտ ու մահադեմ,
Ո՜հ, նըշուլե ցուրտ ճառագայթ,
Գիտցեք որ դեռ կենդանի եմ։

Եթե ճակտովս արտոսրազօծ
Զիս պատանքի մեջ ցուրտ զերդ վեմ
Փաթթեն, դընեն սև դագաղը,
Գիտցեք որ դեռ կենդանի եմ։

Եթ՚ հարդարեն իմ հողակույտ,
Եվ հեծեծմամբ ու սըգալեն
Իմ սիրելիքը բաժնըվին,
Գիտցեք որ դեռ կենդանի եմ։

Իսկ աննշան եթե մնա
Երկրի մեկ խորշն հողակույտն իմ,
Եվ հիշատակս ալ թառամի,
Ո՜հ, այն ատեն ես կը մեռնիմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)