փակել փակել

Յոյս

Խոսք: Ռաֆայել Պատկանյան
Երաժշտություն:
Թող փչէ քամին պաղ պաղ երեսիս,
Վերէն ամպերէն սաստիկ ձիւն թո՛ղ գայ
Ո՜րքան որ կ'ուզէ՝ թող փչէ հիւսիս,
Յուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ' գայ։

Թուխպը թող պատէ երկինքը պայծառ,
Թանձր մառախուղ երկիր թող փակէ․
Սարերք աշխարհիս խառնուին իրար․
Յուսով վաղ-ուշ արեւ պիտ' ծագէ։

Թո՜ղ գայ փորձութիւն թո՛ղ գայ հալածանք,
Խաւար թող դառնայ անաղօտ լոյսը,
Սարսափելի չեն Հային տառապանք
Միայն․․․ չի հատնիր խեղճուկի յոյսը։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)