Ալագյոզ աչերդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերդ։
Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ,
Մայրիկ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը։
Ես քեզ սիրեցի,
Որ ինձ յար ըլնիս,
Էրված-վառված սրտիս,
Դեղ ու ճար ըլնիս։
Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ,
Մայրիկ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը։
Ես քեզ ի՞նչ արեցի,
Ինձնից հեռացար,
Քո մեկ ու ճար յարին
Ո՞նց շուտ մոռացար։
Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ,
Մայրիկ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը։
Ալագյոզ աչերդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանալ,
Չի թողնում սերդ։
Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ,
Մայրիկ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը։