Քո սերն չինարն քաշի՝ կեռանա,
Փշրվի սարերն, տափն ինչ կելնի․
Եպիսկոպոս քեզի տեսնի շիլանա,
Փշրվի փիլիսոփա Փափն, ինչ կելնի։
Էն օրն ինչ կելնի քե տեսնեմ բարով,
Իմ սիրտն ու քո սիրտն մին շառթ, էղրարով,
Գաս բեգարդան անենք գուշա քնարով,
Թամաշա երթանք գետափն, ինչ կելնի։
Գոխտրիկ ինձ ուղարկեց յար շատ բարովն,
Ուրախացա, խոշհալ ամ իմ յարովն․
Աշուղ ու մուղալաթ սազանդարովն,
Կոտրվի քաղաքի դատն, ինչ կելնի։
Քարն վեր առել յար, ինձ քարկոծում․
Զալում ինձ թողել աս օտարի ճարում,
Մին խարաբա քուչում, խոլի գուդարում,
Թե ընկանես յար իմ հափն, ինչ կելնի։
Էդ ի՜նչ խասիաթ ա, իմ սիրելի յար,
Թող մեկ օր խոշհալ անես, ինչ կելնի,
Չուր եփ դարբեդար անես, դարդմանդ,
Դու գոս քո մոր կշտիցն, ինչ կելնի։
Տանեն դուս կուգաս յար ինչ նազով, ղամով,
Ղրա ինձ սպանես ըսկյանջա պաչով,
Արի պինդ պատատվենք, կուլ էլնենք քո վզով,
Երեսս երեսիդ դնեմ, ինչ կելնի։
Սևածամ թիկունքիդ արել աս դաստա,
Բանդ վար աս արել, ջահել նով թազա,
Զալում շատ խոյ չեմ ուզում, մին, երկու փաստա,
Ուստես Բաղեր-Օղլուս խափն, ի՛նչ կելնի։