Գէլն ու չօբանըն մէկ մեկու ռաստ եկան *
Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Գէլն ու չօբանըն մէկ մեկու ռաստ եկան,
Չօբանն ասաց․ «Յիս քու հալըն շանց կու տամ,
Թէ բարով կու գըցիմ չօմբախիս տակըն․
Աղուէսի պէս ցընկցընկալըն շանց կու տամ»։
Գէլն ասաց․ «Մուլափ տամ՝ գեդինըն մըթնի,
ՈՒսուլով ման գուքամ, բինէդ կու գըթնիմ,
Քու շընիրու հաչոցէմէն չիմ խըրթնի,
Առուտէհան խէրն ու շառըն շանց կու տամ»։
Չօբանն ասաց․ «Հէնց գիդիս ղուրթ քու՞ն ունիմ․
Մէ աչք ու ականջըս քու կըռնումն ունիմ․
Ամէն ղօչի գըլխին մէմէկ շուն ունիմ․
Ճըդիդ էրկըթէ կըրկալըն շանց կու տամ»։
Գէլն ասաց․ «Վուր ամբըն վիր գայ ծըմակին,
Ակռէքըս կու գըցիմ ղօչի դըմակին․
Վո՛ւրըն կու խիղդիմ, վո՛ւրն էլ իմ քամակին
Մէմէկ, մէմէկ դիմաց սարըն շանց կու տամ»։
Սայաթ-Նովէն ասաց․ «Յիս կարմիր կով իմ,
Կովկիթըս կոտրիլ իմ, հարսից խըռով իմ,
Գիլի հիդ բան չունիմ, չօբնին կու գովիմ․
Մէ գամ էլա կաթնի համըն շանց կու տայ»
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)
* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: