Կշրջեր էն օրեր, գուսան մի ալեհեր,
Որոտան մեր գետի ափերին ժայռեղեն,
Վշտերից քարացած ասես մի ժայռ լիներ,
Սուրբ Վանա ծովակի ծով կապույտն աչքերում,
Որ զայրույթ տարածեց խորախոր ձորերում,
Ա՜խ, մոկաց հարսների պարը հեզ դադարեց,
Վա՜խ, հայ շինականի հորովելը լռեց:
Օ՜, ահեղ էն օրեր,
Անցյալի դառն օրեր,
Աղբյուրի կարկաչը,
Ա՜խ, լռեց էն օրեր,
Սոխակի դայլայլը,
Դադարեց էն օրեր:
Հե՛յ սարեր, ինչքան էլ ձեր վիշտը մոռացվի,
Մեր վիշտն այն ահավոր երբեք չի մոռացվի,
Կորցրինք մեծ վկա Կոմիտաս երկնածին,
Ցասումով բարձրացան Մուսալեռն արնավառ,
Քառսուն օր կռվեցին քաջերն արիաբար,
Ա՜խ, էլ մայր չմնաց, կորածին որոներ,
Վա՜խ, էլ հարս չմնաղ, օրոցքն օրորեր:
Օ՜, ահեղ էն օրեր,
Անցյալի դառն օրեր,
Աղբյուրի կարկաչը,
Ա՜խ, լռեց էն օրեր,
Սոխակի դայլայլը,
Դադարեց էն օրեր:
Ո՛վ գուսան, հուր մոխրից ազգը քո վեր ելավ,
Ազգը քո հնամյա, լույս ճամփան իր գտավ,
Լեռներում մեր հայոց նոր բախտի տեր եղավ,
Մեր ազատ մայր հողում ոստաններ շողացին,
Սարերը բուրմունքով, բարիքով լցվեցին:
Աշխարհում ի՞նչ կլիներ դավեր չլինեին,
Երկինքը պարզ լիներ, աստղերը չընկնեին: