Ահա ծագեց կարմիր արև,
Տաք և պայծառ է օրը,
Դե՛հ, քաշեցե՛ք, սիրո՛ւն եզներ,
Առա՚ջ տարեք արորը։
Վարը վարենք, ակոս փորենք,
Խոր ակոսներ հողի մեջ,
Սերմը ցանենք, որ հունձ հնձենք
Ցորեն դիզենք կալի մեջ։
Կգա ձմեռ, մենք վախ չունինք,
Ուրախ կանցնի մեր օրը,
Ուտելու միշտ պաշար ունինք,
Լի և կուշտ է մեր վարը։
Թող չասեն մեր դրացիքը,
Ծույլ են Հասոյի եզները։
Դե՛հ, քաշեցե՛ք, սիրո՛ւն եզներ,
Շուտով վարենք արտերը։