փակել փակել

Երգ բարեկամության

Խոսք: Գ․ Ստամբոլցյան
Երաժշտություն: Խ․ Ավետիսյան
Իմ Հայաստան աշխարհից
Հյուր ենք քեզ եկել,
Մեր սիրավառ սրտերի
Հուրն ենք քեզ բերել։
Հասուն արտերից,
Խաղաղ սրտերից,
Կապուտաչյա մեր Սևանից
Քեղ ողջույն,
Իմ արաբ եղբայր։
Հասուն արտերից,
Խաղաղ սրտերից,
Կապուտաչյա մեր Սևանից
Քեղ ողջույն,
Իմ արաբ եղբայր։

Մեր Հայաստան աշխարհին
Հյուր եկ, իմ եղբայր,
Մեր կարոտն է սրտագին,
Հացը մեր՝ արդար։
Անծայր դաշտերից,
Խաղաղ սրտերից,
Կապուտաչյա մեր Սևանից
Քեղ ողջույն,
Իմ արաբ եղբայր։
Անծայր դաշտերից,
Խաղաղ սրտերից,
Կապուտաչյա մեր Սևանից
Քեզ ողջույն,
Իմ արաբ եղբայր։

Իմ Հայաստան աշխարհի
Սրտից վարդավառ
Նուռ ու խաղող ենք բերել,
Երգեր անհամար։
Ժպտուն շենքերից,
Խնդուն սրտերից,
Ձյունագագաթ մեր լեռներից
Քեղ ողջույն,
Իմ արաբ եղբայր։
Ժպտուն շենքերից,
Խնդուն սրտերից,
Ձյունագագաթ մեր լեռներից
Քեղ ողջույն,
Իմ արաբ եղբայր։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)