Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսի՛ր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ։
Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն ես տանջված եմ,
Աչքերիցս կտրավ քունը։
Ազատ տեսա՞ր մեր լեռները,
Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
Այն լեռներու պաշտպանողը՝
Արծըվի կորյուն ճտերը։
Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,
Եդեմական դրախտավայր,—
Նա կոչվում է Մայր-Հայաստան։
— Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
Արի՛, առնեմ իմ թևերուն,
Գնանք, այնտեղ ուրախացուր։