փակել փակել

Անցավոր աշխարհ

Խոսք: Ղուլ-Արզունի
Երաժշտություն: Ղուլ-Արզունի
Անցավո՛ր աշխարհ բաներդ տեսնելով,
Ուրախ սիրտս, տխուր մալուլ ա դարձել․
Տղամարդը չընկնի նամարդի մուխտաջ,
Որ համեշա չասի՝ ինձ ղուլ ա դարձել։

Չլինի՞ հավատաք մուխաննաթ մարդին,
Որ էհտիբար չունի իղրար ու շարթին․
Ակռավի պես թռվռման ա մեջ վարդին,
Հենց գիդա, թե նախշուն բուլբուլ ա դարձել։

Պստիկն մեծի խոսքին չի համբերում,
Փող խարջելով իրար տուն էն ավերում․
Ժամանակիս մարդիկը նրան էն սիրում,
Որտեղ մի բադնաֆաս չուղուլ ա դարձել։

Ղո՛ւլ–Արզունի, դրուստ ասացիր ճարըն,
Քանի գնաման ա, շատաման չարըն․
Ժամանակիս անմեղ գառն ու ոչխարըն,
Յուր տմակն դաղելու մին գուլ ա դարձել։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)