Կարելի է
Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Արտաշես ու Տիգրան ծնած երկըրից,
Օր լինի, որ էլի Տիգրաններ դուրս գան.
Դրախտ կոչվող վայրի հողից ու ջրից,
Կարելի է ազնիվ իշխաններ դուրս գան։
Անհնար բան չըկա աստծո համար,
Քարից Աբրահամներ կըհանե արդար.
Գա այնպես ժամանակ, փոփոխվի աշխարհ,
Թզուկներու տեղակ տիտաններ դուրս գան։
Ջիվանի, կըճարե հայը սրտակից,
Կստանա լավ վիճակ, բարվոք, բարելից.
Արյունով ներկըված հայի դաշտերից,
Հուսալի է՝ հսկա Վարդաններ դուրս գան:
1895
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)