փակել փակել

Բլբուլին

Խոսք: Շուշանիկ Կուրղինյան
Երաժշտություն: Ա․ Տեր-Հովսեփյան
Արի՛, բլբո՛ւլ, մեկտեղ նստենք,
Զեն-ձենի տանք ու երգենք,
Էսօրվանից դառնանք ախպեր,
Իրար խառնենք մեր ցավեր։

Անցավ գարուն, աշուն կուգա,
Շատ հեռու չէ և ձմեռ,
Լա՛ց, ախպեր ջան, էլ վարդ չկա,
Թուփը մնաց կիսամեռ։

Երգենք, ախպեր, ցավը երգենք՝
Դու՝ քո մեռած ալ վարդի,
Երգենք, ախպեր, ցավը երգենք,
Ես՝ իմ ավեր վաթանի․․․

Անցավ գարուն, արնոտ գարուն,
Մոտ Է աշուն, ցուրտ ձմեռ,
Ա՜խ, ախպերս մնաց անտուն,
Քույրս քաղցից կիսամեռ․․․

Արի՛, բլբո՛ւլ, ցավը երգենք
Վարդի ավեր վաթանի,
Արի՛, ախպե՛ր, իրար խառնենք
Մրմուռ ցավը մեր սրտի․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)