փակել փակել

Աչք ու ունքըդ վիր իս թուղի, հուքմըդ մէ ռուս ցարի բաբաթ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Աչք ու ունքըդ վիր իս թուղի, հուքմըդ մէ ռուս ցարի բաբաթ․
Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի․ խօսում իս դուն չարի բաբաթ․
Ով քիզի խայան մըտիկ տայ, սիրտըն դառնայ քարի բաբաթ․
Թէգուզ պա՛հէ, թէգուզ սպա՛նէ դըռանըդ նօքարի բաբաթ։

Դըռանըդ նօքար չիս պահի, թագաւուր իս՝ ղուլ սըպանող․
Խօսքըս առակով իմա՛ցի, Լուսնի ա՛ստղ՝ փուզուլ սըպանող․
Բացվիլ իս բաղի միջումըն, կա՛րմիր վարդ՝ բըլբուլ սըպանող․
Կըտրի՛լ տու, քանի կըտրում է քու թուրըն՝ սարդարի բաբաթ։

Եա՛ր, ինձ մէ ճանփայ կանգնե՛ցու՝ կէնամ խաթըրջամի նըման․
Գիշիր ու ցերեկ լալիս իմ, աչքիրըս է նամի նըման․
Թուղ դըռանըդ նընգած ըլիմ օտար բարեկամի նըման․
Անգալին Ա՛ստուաձ սըպանէ, Փահրադ-Շիրնի ղարի բաբաթ։

Գարնան շընչի ծաղկի նըման կարմիր վարդըն բաց է ըլում․
Ի՞նչ օգուտ է քու բաղմընչուն, վուր բըլբուլըն լաց է ըլում․
Պըռօշէմէդ միղր է կաթում, թուղնիս՝ եախէդ թաց է ըլում․
Էնդու համա քաղցր իս խօսում․ լիզուդ է շաքարի բաբաթ։

Մարդ իր խօսքով կու ճանանչվի, գ՚ուզէ շահի վէզիր շինին․
Բէդասլըն ասըլ չի դառնայ, թէգուզ վէքիլ, նազիր շինին․
Թէ կամենաս, ամենան տիղ քու ասածըն հազիր շինին,
Սա՛յաթ-Նովա, խօսքըդ ա՛սա բէլլու քամանդարի բաբաթ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)