Հեռու ես, իմ անուշ, անգին,
Գալու ես, երբ գարուն ծաղկի։
Դարձիդ օրն եմ ես տենչում
Գիշեր ու զօր,
Ձյունն ինչո՞ւ չի հալչում
Գիշեր ու զօր,
Գիշեր ու զօր։
Ձյուները թող հալչեն,
Աղբյուրները կարկաչեն։
Գարուն է, արտույտներն եկան,
Բացվել է քո դարձի ճամփան։
Արտույտներն են երգ ասում
Գիշեր ու զօր,
Քո գալուն ինձ հետ սպասում
Գիշեր ու զօր,
Գիշեր ու զօր։
Երգով արտույտների
Տուն արի, տուն արի։