փակել փակել

Հույս

Խոսք: Ռաֆայել Պատկանյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Թող փչե քամին պաղ-պաղ երեսիս,
Վերեն, ամպերեն սաստիկ ձյուն թող գա.
Որքան որ կուզե, թող փչե Հյուսիս,
Հուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գա։

Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձր մառախուղ երկիր թող փակե,
Տարերք աշխարհիս խառնվին իրար,
Հուսով եմ՝ վաղ-ուշ արև պիտ ծագե։

Թող գա փորձություն, թող գա հալածանք,
Խավար թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն հային տառապանք,
Միայն... չի հատներ խղճուկի հույսը։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)