փակել փակել

Շափաղ կուտաս

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Ռոմանոս Մելիքյան
Շափա՜ղ կուտաս բաղի միջին,
Ա՛յ կարմիր վարդ, շաղի միջին.
Բուրմունքի պես հյուսվում ես վեր
Իմ զառ ու լալ խաղի միջին։

Խելքս է տարվել քո ալ-վարդին,
Ճար չես անում իմ ծով-դարդին.
Բլբուլի պես թռնիմ քեզ մոտ,
Կարոտցել եմ ծոցիդ զարդին։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)