փակել փակել

Եար քու կարօտըն քաշում իմ անմահական ջըրի նըման *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Եա՛ր, քու կարօտըն քաշում իմ անմահական ջըրի նըման,
Ռա՛հմ արա, դուռըդ իմ էկի օջախի ու փըռի նըման,
Սէրըդ սիրտըս կէս է արիլ ջահվարդարի թըրի նըման,
Էշխիդ ալավըն ինձ էրից բաբէլական հըրի նըման։

Էլ քա՞նի գըցիս սարէսար, ռա՛հմ արա, եա՜ր բէմուրվաթ,
Վո՛ւչ աչքումըս լուս է մնացի, վո՛ւչ գարդանումըս թաղաթ,
Թէ դադ կ’օնիս, էս էլ շատ է, սպանեցիր ինձ թամամ բաբաթ․
Էրված սիրտըս հովցընելու բըխի՛ր դու ախպուրի նըման։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Վունցոր կարօտ մէ ուխտաւուր, դուռդ է էկել Սայաթ-Նովէն,
Անց է կացիլ ամէն չարկապ, ամէն արգել Սայաթ-Նովէն,
Թէվուր կորցնիս, էլ չիս գըթնի նորից մէկէլ Սայաթ-Նովէն․
Նա մի հատ էր՝ աշխարհ էկաւ կանց մէ ղարիբ հուրի նըման։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: