Հիրար խետ «բաս» մտան ոչխարն ու գելը,
Ոչխարն ասաց մոտս պահապան ունիմ․
Ձեռ քաշի՛ր ինձանե, կտրի՛ր քո մեհլը,
Դու ես անտեր գազան, ես չոբան ունիմ։
Գելն ասաց՝ չոբանի մոտեն դուրս արի,
Էրթանք էս փոս ձորը քեզ հետ բան ունիմ․
Գեղեցիկ ծաղկունքը բացվել ա սարին,
Արի տես՝ ինչ լավ տեղ օթևան ունիմ։
Ոչխարն ասաց՝ երբեք չեմ գա քո մոտը,
Ո՛չ ծաղիկդ կուզեմ, ո՛չ էլ քո խոտը․
Չոբանս հաստատ լինի, ձեռին էլ փետը,
Իմ թշնամուս համար աչքահան ունիմ։
Գելըն ասաց՝ ես մեծ օջախատեր եմ,
Ունևոր, ձեռնբաց, ղոնաղասեր եմ,
Գաս մեր տունն՝ ինչ սիրտդ ուզի կբերեմ,
Բուռմա ունիմ, դարման ունիմ, դան ունիմ։
Ոչխարն ասաց՝ դանը ո՞ւստից ա սարին,
Վար ու ցանք ո՞վ տվեց քեզ պես բադվարին,
Տերս ինձ ա պահել, կուտեմ իմ բարին,
Հում սեր ունիմ, կարագ ունիմ, դան ունիմ։
Գելն ասաց՝ տիրոջդ գչխակեր շունն
Չի թողման մի գիշեր ընգնամ ձեր տունն,
Արի քեզի ղոնաղ տանիմ իմ բունն
Տես՝ ես ի՞նչ գեղեցիկ, լավ խիզան ունիմ։
Ոչխարն ասաց՝ ոչ մեծանա քո ձագը,
Էն էլ էր դունչ մեկնում դեպ իմ դմակը․
Քեզնից ի՞նչ կսովրի քո հիշատակը,
Դո՞ր գնում եմ, քեզ պես չար դուշման ունիմ։
Գելն ասաց՝ իմ ձագից դուք չնեղանաք,
Երեխիս խաղ ու մաթլաբն իմանաք․
Կասեմ, որ էլ չանի քեզի հետ հանաք,
Մի անիծեք ես մի սիրական ունիմ։
Ոչխարն ասաց՝ թող անիծվի քո ցեղն,
Կորչի քո թայփեն ու քո խալայեղն՝
Դու անտեր գազան ես, չոլերն է քո տեղն,
Ես եմ լավ, որ տեր ու տիրական ունիմ։
Գելն ասաց՝ քանդվի տիրոջդ տունը,
Դու սաբայի մեռնես, նա՝ իրիկունը,
Էն ա շան հետ կտրել մեր դադար քունը,
Մի խոսացնի ինձի, վատ բերան ունիմ։
Ոչխարն ասաց՝ ես չեմ քո բարեկամը,
Ճգնավոր էլ դառնաս չեմ գա քո ժամը․
Երբ որ միտս է գալիս քո գորշ ատամը,
Հետ եմ փախչում քանի ջանիս ջան ունիմ։
Գելն ասաց՝, դու տանից երբ դուրս ես գալիս,
Իմացիր՝ աչքերս արյուն են լալիս․
Իլլահ երբ դմակդ շորոր ես տալիս,
Հենց գիդեմ թե խանըմ խաթում ջան ունիմ։
Ինչ ա Ամիր-Օղլուս խոսքի պատճառն,
Սատանեն գելըն ա, բանդեն ա գառն,
Մարդ պետք ա մտածե յուր բարի-չարն,
Թե իմ հոգուս համար չար դուշման ունիմ։