փակել փակել

Հիմքըդ վերըստին նուրեցին չաղ արին Մողնու սուրբ Գեւուրք

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Հիմքըդ վերըստին նուրեցին, չաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք․
Քար ու կիրըդ օխչըրի կաթ շաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք․
Աջ ու ձախ կախեցին՝ բրօլէ ճաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք․
Յիրգնուց լուսըն վըրէդ կամար-թաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք։

Պատիրըդ՝ կարմիր ագուրով, սընիրըդ՝ տաշ մարմար քարով,
Հընդու միջէմէն դուս էկած վարագուրըդ՝ ղալամքարով,
Թագիրըդ՝ անգին ակնիրով, զգիստըդ՝ զարբաբով, զարով․
Բիմըդ ու խաչկալըդ դրախտի բաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք։

Վիրնատունդ՝ սանդալէ տախտակ, ռանգըն է տօրօնի նըման․
Հոգով ու մարմնով կու սըրբվի, ով քիզ գուքայ մօնի նըման․
Տապանակ ուխտի կըտակաւ խորանդ Ահարոնի նըման․
Միաբանքըդ քաղցըր ձայնով տաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւուրք․
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)